Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սրճարանների փոխարեն՝ նոր պուրակ

Սրճարանների փոխարեն՝ նոր պուրակ
13.02.2019 | 12:38

Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին քաղաքապետարանը հայտարարեց, որ նախատեսվում է ավելորդ կառույցներից ազատել ու բարեկարգել հանգստի համար նախատեսված քաղաքի կանաչապատ գոտիները: Առաջնահերթ վերականգնվելու է օպերայի կանաչ գոտին: Սրճարանների մի մասը ապամոնտաժվելու է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ




Դիտվել է՝ 2000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ